We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Wednesday
04
APR

ԾիւսUP կանանց զրույցներ Սիլվի Բոսութղոյի հետ

18:30
20:00

Get Directions

Category
#var:page_name# cover

«ԾիւսUP» կանանց զրույցների պարբերաշարքի հաջորդ հյուրը Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն է։

Տկն․ Բոսութղոն հավատացած է, որ կինը պետք է զբաղվի իր սիրած գործով և այդ ժամանակ նա կոգեշնչի այլոց ևս։

1998 թ. ի վեր տկն. Բոսութղոն աշխատում է Համաշխարհային բանկում. նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել և ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ նպաստելով մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացմանը: Նա եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, իսկ մինչ Հայաստանում նշանակվելը՝ աշխատել է որպես ծրագրի ղեկավար Ռուսաստանում:

Տկն. Բոսութղոն ազգությամբ ֆրանսիացի է, մագիստրոսի կոչումն ստացել է միջազգային հարաբերություններ և տնտեսագիտության մասնագիտությամբ Ջոն Հոփքինսի համալսարանի Առաջադեմ միջազգային ուսումնասիրությունների դպրոցից (Վաշինգտոն, ԱՄՆ), ինչպես նաև ավարտել է Քաղաքական գիտությունների ֆրանսիական համալսարանը (Sciences-Po Paris):

Կենսագրության մանրամասները կարող եք տեսնել սույն հղմամբ՝ http://www.worldbank.org/hy/about/people/s/sylvie-bossoutrot

Հանդիպումը անգլերեն է հայերեն համաժամանակյա թարգմանությամբ։

Հարցերի դեպքում գրել «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 091 18 15 05 հեռախոսահամարով։