We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Monday
07
MAY

«Ծիւս UP» կանանց զրույցներ Մանե Թանդիլյանի հետ

18:30
20:30

Get Directions

Category
#var:page_name# cover

«Հոդված 3 ակումբը»-ը մայիսի 7-ին հրավիրում է «ԾիւսUP» կանանց զրույցների պարբերաշարքի հաջորդ հանդիպմանը ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ։

Հասարակությանը Մանե Թանդիլյանը հայտնի դարձավ կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարումների դեմ ձևավորված «ԴԵՄ եմ» հասարակական շարժումից: Լինելով շարժման ակտիվ մասնակից՝ Մանե Թանդիլյանը բազմիցս փաստարկված ելույթներ է ունեցել կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ինչն էլ իր ավանդն ունեցավ այդ օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու հարցում։

Այսօր Մանե Թանդիլյանը ներկայացնում է ֆինասապես կայուն, անկախ կնոջ կերպար, որը Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը ավարտելուց հետո, կարևորել է կնոջ ֆինանսական անկախությունը սեփական կյանքում որոշումներ կայացնելու տեսանկյունից, բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ աշխատանքային մեծ փորձ կուտակելով ֆինասական ոլորտում։

Տկն․ Թանդիլյանը 2017 թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրված թերևս միակ կին պատգամավորն է, ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է և
Լուսավոր Հայաստան Կուսակցության փոխնախագահն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է կայացած կնոջ դերի կարևորությունը հասարակության կյանքում։

Հարցերի դեպքում զանգահարել + 374 91 18 15 05 կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին։