We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Friday
06
APR

Անփոխարինելի կառավարու՞մ, թե՞ աննախադեպ ձախողում

00:00
14:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Ս.Ս. 10 ՏԱՐԻ.
ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ԿԱՌԱՎԱՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՁԱԽՈՂՈՒՄ

Ապրիլի 9-ին լրանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ և վերջին ժամկետը, սակայն դատելով իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից՝ Սարգսյանը չի պատրաստվում հեռանալ իշխանության ղեկից, չնայած հենց ինքը դա համարում էր սխալ՝ հղումն այստեղ- https://www.youtube.com/watch?v=kzB-gVF-4do

Վերջին շրջանում ՀՀ ներկայիս նախագահը, չնայած իր չորս տարի առաջ արած վարչապետ եւ նախագահ դառնալու մտադրությունների, հավակնությունների բացակայության մասին պաշտոնական հայտարարությանը, բացահայտորեն խոսում է նոր Սահմանադրությամբ հաստատվող խորհրդարանական հանրապետությունում կառավարության ղեկավար պաշտոնը ստանձնելու մասին:

Որքան մոտենում են վարչապետի ընտրությունները, այնքան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փորձում են հիմնավորել Սերժ Սարգսյանի «անփոխարինելիությունը» ՝ հղում կատարելով վերջինիս «հմտություններին» և «հարուստ փորձին»: Հասկանալու համար որքանով են եղած հիմնավորումները փաստարկված «Հոդված 3» ակումբը սկսում է քննարկումների շարք՝ փորձագետների հետ դիտարկելով Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիներին:

Առաջիկա 10 օրերին քննարկումների միջոցով, հիմնվելով պաշտոնական տվյալների, միջազգային զեկույցներում տեղ գտած ցուցանիշների եւ փորձագիտական կարծիքների վրա, հանգամանորեն անդրադառնալու ենք հետևյալ թեմաներին.

👉Ղարաբաղյան հակամարտություն, ապրիլյան պատերազմ, արտաքին քաղաքականության ձախողումներ, հողային կորուստներ, բանակցային գործընթացում առկա փոփոխությունները

👉Սոցիալական վիճակ, աղքատություն, արտագաղթի ահագնացող տեմպեր, դեմոգրաֆիայի խնդիրներ:

👉 Մոնոպոլիզացված տնտեսություն, խոստումներ և չիրականացված ծրագրեր, քառապատկված արտաքին պարտք և դրա սպասարկման համար կրճատվող բյուջետային ծախսեր:

👉Խոսքի, տեղեկատվության ազատության ու մամուլի գործունեության համար ստեղծված խոչընդոտներ, մեդիա դաշտի մոնոպոլիզացիա

👉Մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, քաղաքական բանտարկյալներ, մարտի 1-ի սպանդի կոծկում

👉Կրթության համակարգ, կրթության կրճատվող ծախսեր, բարեփոխումների ու գիտելիքների անկման հակադիր համեմատականի հարցերը:

👉Արտաքին քաղաքականություն, ԵԱՏՄ և ԵՄ համագործակցության հնարավորությունները, հայ-թուրքական արձանագրություններ, Ցեղասպանության ճանաչման գործընթաց:

ՀԵՏևԵ՛Ք ՄԵՐ ԷՋԻՆ, ԲՈԼՈՐ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՕՐԵՐԻ, ԺԱՄԵՐի ՈՒ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՏԵՂԵԿԱՑՆԵՆՔ ՀԱՎԵԼՅԱԼ:

Քննարկումները բաց են բոլորի համար, ակտիվ մասնակցությունը խրախուսվում է: