We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
01
APR

CIS-ը հայտարարում է մրցույթ

12:00
15:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Երազանքներն իրականանում են մեզ հետ:

Սիրու՞մ ես քո երկիրը, ցանկանու՞մ ես ճանաչել քո երկիրը, տեսնել Մեծ Մանթաշ հուշահամալիրը,Պաղաղբյուր, Միջնադարյան եկեղեցական համալիր Հառիճավանքը, Հայաստանի երկրորդ քաղաքը՝Գյումրին, որտեղ կզգաս Հին Ալեքսանդրապոլի շունչը:

Ուրեմն ժամանակն է իրականացնել երազանքները:

Պատմեք Շիրակի մարզի մասին, զարմացրեք մեզ ձեր փայլուն գիտելիքներով
Միջազգային կրթական խորհուրդը լավագույններին հնարավորություն է տալիս իրենց հանգիստն անցկացնելու «Մեծ Մանթաշ» ամառային ճամբարում:

Ծրագրի նպատակն է՝

· Դպրոցահասակների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը հայոց լեզվի,պատմության,աշխարհագրության,մշակույթի,իրենց երկրի նկատմամբ,

· Որպես խրախուսանք տալ հնարավորություն իրենց ամառային հանգիստն անցկացնել «Մեծ Մանթաշ» ամառային դպրոցում:

Մրցույթին կարող են մասնակցել՝

· 10-18 տարեկան երիտասարդները

· նրանք, ովքեր ցանկանում են իրենց հանգիստն անցկացնել «Մեծ Մանթաշ» ամառային դպրոցում

· ովքեր ունեն ճկուն ստեղծագործական միտք

Մասնակիցները պետք է գրեն շարադրություն, որտեղ պետք է ներկայացնեն Շիրակի մարզը իր ամբողջ գեղեցկությամբ: Կատարեն 2000 դրամ վճարում հետևյալ հաշվեհամարով՝ 1570004529100100 Ամերիա բանկ և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ (ծննդյան վկայական կամ անձնագիր):

Ցանկալի է շարադրությունը լինի՝

· «Իմ ամառային արձակուրդը» վերնագրով

· Տպագիր կամ ձեռագիր

· 400-500 բառ

· Այն պետք է պարունակի Ձեր անունը, ազգանունը, տարիքը, հեռախոսահամարը, էլ. փոստը

Շարադրություններն ընդունվում են ապրիլի 2-ից մինչև հունիսի 15-ը: Շարադրությունները կարող եք ուղարկել anush@metsmantash.com էլ. փոստին:

Մրցույթի ամփոփումը կանցկացվի ք. Երևան Աբովյան փակուղի 5, բն. 2 հասցեում:

Հարցերի և մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010545520 և 093334411 /Անուշ Գևորգյան/