We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Monday
16
APR

IFRS 9 - Ֆինանսական գործիքներ

18:30
20:00

Get Directions

Category
#var:page_name# cover

«Մենեջմենթ Միքս» ընկերությունը կազմակերպում է ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍ ֆինանսիստների համար՝ ներկայացնելու IFRS 9-ի դրույթները և տալու գործնական հմտություններ ֆինանսական կազմակերպություններում տվյալ ստանդարտի կիրառման համար։

Դասընթացին կմասնակցեն առաջին 12 գրանցված և մեր կողմից հաստատաված դիմողները:

Դասընթացը կվարի արտերկրից հրավիրված դասընթացավար, միջազգային փորձագետ, մեգապրոյեկտների ֆինանսական կառավարիչ`

Վիգեն Սարգսյանը

🎓 Կրթությունը՝

• Բեյրութի Ամերիկյան Համալսարան, Տնտեսագիտություն, բակալավր
• Բեյրութի Ամերիկյան համալսարան, Բիզնես կառավարման մագիստրոս, Ֆինանսներ
• Ռոտերդամի մենեջմենթի դպրոց, Էրասմուս համալսարան, Ֆինանսական կառավարման մագիստրոս
• XIFM (Erasmus – RSM)– Իսլամական ֆինանսական կառավարման մագիստրոս
• Փարիզի Դյուպոնի համալսարան–Լիբանանի Սբ, Ջոզեֆ համալսարան, Բիզնես կառավարման դոկտորի աստիճան (մինչ այսօր):

📊 Մասնագիտական ուղղությունները՝

• Ֆինանսական հաշվապահություն
• Կորպորատիվ ֆինանսներ
• Ֆինանսական վերլուծություններ
• Բիզնեսի գնահատում
• Ռիսկի կառավարում
• Բյուջետավորում
• Միաձուլումներ
• Կորպորատիվ կառուցվածքավորում
• Հարկերի պլանավորում:


Մաստեր Կլաս «IFRS 9 – Ֆինանսական գործիքներ»

Բովանդակություն.

1. IFRS 9-ի (Ֆինանսական Հաշվետվությունների Միջազգային Ստանդարտnներ) հիմնական պահանջների ներկայացում
2. Իրակավիճակային ուսումնասիրություններ
- Ֆինանսական ակտիվներ
- Ֆինանսական պարտավորություններ
3. Ֆինանսական գործիքների դասակարգումն ու չափումը,
4. IFRS 9-ը հայկական բիզնես միջավայրում տեղայնացման նրբությունները
5. IFRS 9-ը որպես արդյունավետ կառավարման գործիք
6. Հեջավորման գործիքներ:

Մանրամասներ.

- Վայրը՝ «Մենեջմենթ Միքս» ընկերություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10, Պիացցա Գրանդե շենք, 3-րդ հարկ, 83 սենյակ):
- Օրը և ժամը՝ ապրիլի 16, 18:30-20:00։
- Մասնակիցների առավելագույն թիվը 12-ն է:
- Դասընթացին կմասնակցեն առաջին 12 գրանցված և մեր կողմից հաստատաված դիմողները:
- Դասընթացն անվճար է:

Գրանցման համար լրացնել հետևյալ հղմամբ ձևաթուղթը՝
goo.gl/Lgq8pj

Այլ հարցերի համար խնդրում ենք գրել msc@managementmix.eu Էլ. hասցեին կամ զանգահարել + 374 10 58 04 41, + 374 98 98 11 11 հեռախոսահամարներով:

Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 15–ը։

Հարգանքներով,
«Մենեջմենթ Միքս» ընկերություն