We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
08
APR

«Մարքեթինգը 15 ժամում» բազային դասընթաց

12:00
15:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Մարքեթինգը բարձր մրցակցային միջավայրում (Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի օրինակով)
🔶🔶🔶Ինչու՞ մասնակցել այս դասընթացին․․․

Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան հստակ գաղափար մարքեթինգի մասնին, կհասկանան նրա ֆունկցիոնալ դերը կազմակերպությունում, մարտավարությունը, մոտեցումները, վերլուծությունը և կքննարկվեն հատուկ դեպքեր իրական օրինակներով:

👨💼Դասընթացավար՝ Արթուր Հ․Արզումանյան | b2b շուկայի ղեկավար, UCOM LLC
(PhD ԵՊՀ, MBA (AUA) Մարքեթինգի մասնագետների միջազգային ինստիտուտի անդամ (IIMP ™), Կանադա): Գործնական մարքեթինգի փորձ, 15+ տարի։

🔸🔸🔸ԴԱՍԸՆԹԱՑԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

🔷Մաս 1: Մարքեթինգի հիմնական հասկացությունները: Մասնակիցները կստանան մարքեթինգի և դրա կարևոր բաղադրիչների հստակ սահմանումը ոչ միայն ակադեմիական, այլև ֆունկցիոնալ տեսանկյունից: Այս մասը կապահովի հստակ գիտելիքներ հետևյալ գործնական ասպեկտների քննարկման համար.
- Մարքեթինգի հիմունքներ
- Մրցակցային վերլուծություն
- Պոտենցիալ սեգմենտների սահմանում
- Կենտրոնացում հաճախորդների բավարարվածության վրա. NPS

🔷Մաս 2: Մարքեթինգային մոտեցումները (գործնական դեպքերում): Այս մասը լիովին նվիրված է պրակտիկ մարքեթինգին: Ուսանողները լավ հնարավորություն կունենան սովորելու հայտնի և նոր մարքեթինգային մոտեցումներ, որոնք վերաբերում են հայկական շուկայի «խաղացողներին»:
- Աշխարհի միտումները
- Հայաստանի հեռահաղորդակցության շուկա. խոշոր խաղացողներ, շուկայական առանձնահատկություններ, միտումներ
- Սկզբնական և երկրորդական տվյալներ
-Մարքեթինգի չափանիշներ KPI-ներ (Market shares, ARPU, MOU)
- Մարքեթինգի 4P-երը
- 3 խոշոր խաղացողների դիրքավորման ռազմավարություն

- SWOT վերլուծություն
- Սեգմենտավորում (կարևոր ասպեկտներ)
- Մարքեթինգային հետազոտություն (օրինակ)
- Հիպոթեզների փորձարկման օրինակներ

🔷Մաս 3: Աշխատանքային վերջին փուլը նվիրված կլինի ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանը և թիմային աշխատանքին:
- Հարց ու պատասխան
- Թիմային աշխատանք

🔸🔸🔸ԻՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ…

Մասնակիցների քանակ `10-12 անձ
Դասընթացի օրերը՝ ապրիլի 8, 14, 15, 21
Տևողությունը ` 15 ժամ
Մասնակցության վճար `49.000 դրամ
Վճարային հաշիվ `1510012742900200 (ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ):
Հասցե՝ Էլիտ Պլազա Բիզնես կենտրոն, 4-րդ հարկ

📣Գրանցվել՝ http://www.neurohub.am/first-page.php?registration կամ
☎️Զանգահարել՝ 041-203931