We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
28
APR

«Ոսկե բանալի»

12:00
13:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Ըստ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալի»

Բեմադրությունը`Իշխան Ղարիբյանի
Երաժշտական ձևավորումը`Իշխան Ղարիբյանի
Նկարչական ձևավորումը`Նարեկ Քեշիշյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի

Դերակատարներ
Բուրատինո` Է.Կիրակոսյան
Հայր Կարլո` ՀՀ վաստ. արտիստ Ա. Շահվերդյան
Կարաբաս` Ս. Օհանյան
Տորտիլա`Մ. Նազարյան
Պիերո` Ն. Բաղդասարյան
Դուրեմար` Ա. Միրիջանյան
Աղվես Ալիսա` Ա. Բայաթյան
Կատու Բազիլիո`Ա. Ալեքսանյան
Առլեկին և շուն ոստիկան` Կ. Կոզմանով

Ալեքսեյ Տոլստոյը ռուսերեն վերապատմել է իտալացի հեքիաթասաց Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը, որտեղ Պինոքիոյին դարձրել է Բուրատինո և նրան օժտել բնավորության այլ գծերով: Կառլո հայրիկը Բուրատինոյին պատրաստել է սովորական փայտի կտորից, որի վրա նախ փորել է մազերը, ճակատը, աչքերը, բերանը, իսկ ամենավերջում՝ քիթը: Հանկարծ այդ սովորական քիթն սկսել է ձգվել, աճել և այնքան է երկարել ու սրվել, որ Կառլոն զարմացել է ու որոշել քիթը փոքրացնել: Բայց ինչքան քերել ու կտրել է քիթը, այնքան այն երկարել է: Այդպես էլ Բուրատինոյի քիթը մնաց երկար, հետաքրքրասեր ու սուր:
Կառլոն նոր էր պատրաստել մարդուկին, որը, դեռևս անավարտ, սկսել է դրսևորել իր չարաճճի ու անհանգիստ բնավորությունը: Բուրատինոն այնքան անկարգ ու կամակոր էր, որ Կառլո հայրիկը շատ էր վախենում ու անհանգստանում նրա համար: Բուրատինոն այնպիսի արկածների մեջ է ընկնում, որոնց մասին իտալական հեքիաթում չկա: Օրինակ` հանդիպում է Աղվես Ալիսային եւ Բազիլիո Կատվին... Նա ձեռք է բերում հավատարիմ ու լավ ընկերներ, ովքեր դժվար պահերին միշտ նրա կողքին են:Բուրատինոն օժտված է լավագույն հատկանիշներով` խիզախությամբ, ընկերասիրությամբ, անձնազոհությամբ և հավատարմությամբ:Ինչպես գրեթե բոլոր հեքիաթներում, այստեղ էլ հաղթանակում են բարին ու ազնիվը, իսկ չար ու դաժան Կարաբաս Բարաբասը, որ տանջում ու շահագործում էր տիկնիկներին, պատժվում է:


Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Դավիթ Հարությունյան
Առաջին ներկայացումը կայացել է 2012թ. ապրիլի 26 -ին: