We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
01
APR

Զատկական արկածներ երեխաների համար

14:00
15:30

Get Directions

Category
#var:page_name# cover

ՏաՏան շարունակում է երեխաների համար կազմակերպել ազգային ու միջազգային տոնակատարություններ, որոնք ավելի հետաքրքիր ու սիրելի են դառնում երեխաների համար: Այս կիրակի զատկական արկածներ ենք ապահովելու:

Սուրբ Հարության տոնը կամ Զատիկը աշխարհի մի շարք երկրներում նշվում է երեխաների համար նախատեսված բազում խաղերով, որոնցից առանձնացրել ենք առավել հետաքրքիրները եւ առաջարկում ենք միանալ մեզ: Արկածային փորձությունների մեջ ներառված են նաեւ հայկական ավանդական տոնակատարության մաս կազմող խաղեր եւ քաղցր հյուրասիրություն:

Երեխաներն իհարկե կծանոթանան կամ կվերհիշեն տոնի գլխավոր խորհրդանիշները, որոնց շուրջ էլ կառուցել ենք մեր արկածային տոնակատարությունը: Օրակարգում ներառված են նաեւ բացօթյա խաղեր, որոնք կանցկացվեն մեր սիրելի Մաշտոցի պուրակում:

Մասնակցել կարող են 5 տարեկան եւ բարձր երեխաները հետեւյալ պայմաններով՝
- յուրաքանչյուր երեխայի համար մուտքն արժե 3000դրամ,
- ՏաՏայի հիմնական ծրագրերի մասնակիցների համար` 2000 դրամ:

Հանդիպում ենք ապրիլի 1-ին՝ կիրակի, ժամը՝ 14:00-ին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ տոնակատարությունը սահմանափակ քանակով մասնակիցների համար է նախատեսված, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է՝ զանգահարելով 096 86 8282 կամ գրելով մեր էջին, մեր հասցեն՝ Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:

#ՏաՏա2018 #Զատիկ #զատկական_արկածներ #մանկական_տոներ