We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
08
APR

Կավն ու հեքիաթները. «Պույ-Պույ մկնիկը»

12:00
13:00

Get Directions

Category
#var:page_name# cover

ՏաՏան շարունակում է խաղ-հեքիաթների հետաքրքիր շարքը փոքրերի համար՝ կավի շուրջ: Մասնակից երեխաները հնարավորություն ունեն իրենց ձեռքով վերստեղծել հեքիաթը կավե հերոսների միջոցով, պատմել ու զարգացնել արկածները: Նրանք նաեւ լավ առիթ ունեն հեքիաթի շրջանակում շփվել հասակակիցների հետ, երեւակայել միասին եւ ավարտից հետո իրենց պատրաստած կավե հերոսներին տուն տանել:

Այս կիրակի Պույ-Պույ մկնիկի հետ ենք ծանոթանալու եւ ընկերանալու: Երաժշտական այս հեքիաթում չարաճճի մկնիկի արկածներն ենք կիսելու, մի լավ ցատկոտելու, պարելու եւ երգելու ենք միասին, բայց այդ ընթացքում, չենք մոռանալու մեր փոքրիկ ընկերոջը վարվեցողության ճիշտ կանոններին ծանոթացնել, չէ որ չափավոր, փոքր չափաբաժնով սնունդ ընդունելը առավել օգտակար է մեր օրգանիզմի համար, որ ագահությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի...

Բաց չենք թողնելու նաեւ մկնիկի հետ մարզվելու կարեւոր գործողությունը, որ նիհարի ու առաջվա պես ցատկոտի, պարի եւ երգի իր եւ իր ընկերների համար: Դե իսկ խաղ հեքիաթի վերջում` կավով կյանքի ենք կոչելու մեր զվարճասեր ընկերոջը, որ մեզ հետ տուն տանենք:

Ավելորդ չէ հիշեցնել կավի դրական ազդեցությունների մասին. այն օգնում է մտածողության, հաղորդակցությանն ու կենտրոնացման զարգացմանը, թեթեւացնում է հոգեբանական լարվածությունը, էսթետիկ հաճույք է պատճառում, ինչպես նաեւ լինելով բնական նյութ՝ օգտակար է մաշկին:

Հանդիպում ենք ապրիլի 8-ին՝ կիրակի, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2 տարեկան եւ բարձր երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, եթե երեխան մասնակցում է ծնողի հետ միասին, մուտքը 2500դրամ է:

Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) www.facebook.com/tata.armenia:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #կավն_ու_հեքիաթները #ՊույՊույՄկնիկը