We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
15
APR

Կավն ու հեքիաթները. «Երեք խոզուկները»

12:00
13:00

Get Directions

Category
#var:page_name# cover

ՏաՏան շարունակում է խաղ-հեքիաթների հետաքրքիր շարքը փոքրերի համար՝ կավի շուրջ: Մասնակից երեխաները հնարավորություն ունեն իրենց ձեռքով վերստեղծել հեքիաթը կավե հերոսների միջոցով, պատմել ու զարգացնել արկածները: Նրանք նաեւ լավ առիթ ունեն հեքիաթի շրջանակում շփվել հասակակիցների հետ, երեւակայել միասին եւ ավարտից հետո իրենց պատրաստած կավե հերոսներին տուն տանել:

- Հիմա ես կփչեմ ու քո տնակն էլ օդ կբարձրանա, տեսնեմ, թե այդ ժամանակ ի՞նչ կասես,- ասաց գայլն ու պատրաստվեց իր չարագործությանը….

«Կավն ու հեքիաթները» շարքի մեր հաջորդ հանդիպման հերոսներն են երեխաների սիրելի չարաճճի խոզուկները: Միասին կբացահայտենք եւ մասնակից կդառնանք խոզուկների արկածներին, կօգնենք նրանց խելամիտ եւ հետեւողական որոշումներ կայացնել, կփրկենք քաղցած գայլից, բայց գայլին էլ չենք վնասի եւ պատժի, այլ կօգնենք նրան անտառում գտնել համեղ հատապտուղներ եւ շատ այլ ուտելիքներ, որ այլեւս ցանկություն չունենա ուտել մյուս կենդանիներին: Դե իսկ խաղ- հեքիաթի վերջում կավից կծեփենք ամենախելացի եւ ճարպիկ խոզուկին:

Ավելորդ չէ հիշեցնել կավի դրական ազդեցությունների մասին. այն օգնում է մտածողության, հաղորդակցությանն ու կենտրոնացման զարգացմանը, թեթեւացնում է հոգեբանական լարվածությունը, էսթետիկ հաճույք է պատճառում, ինչպես նաեւ լինելով բնական նյութ՝ օգտակար է մաշկին:

Հանդիպում ենք ապրիլի 15-ին՝ կիրակի, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2 տարեկան եւ բարձր երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, եթե երեխան մասնակցում է ծնողի հետ միասին, մուտքը 2500դրամ է:

Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է` 096 86 8282 հեռախոսահամարով կամ մեր էջին ուղարկված հաղորդագրությամբ` (PM) www.facebook.com/tata.armenia:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #կավն_ու_հեքիաթները #ԵրեքԽոզուկները