We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Monday
21
MAY

ՏաՏա Ամառային դպրոց 2018 / TaTa Summer School 2018

08:45
18:15

Get Directions

Category
#var:page_name# cover

Բարի գալուստ ՏաՏա. մեր Ամառային դպրոցն այս տարի 5-րդ հոբելյանական պտույտն է կատարում, ինչի առթիվ ոչ միայն պահպանելու ենք հին ու բարի ավանդույթները, այլ նաեւ մի շարք նորություններ առաջարկենք: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ խորհուրդ ենք տալիս նախապես գրանցվել, քանի որ տեղերը սահմանափակ են՝ 096868282:

Այս անգամ ՏաՏա Ամառային դպրոցը մեկնարկելու է մայիսի 21-ից եւ գործելու է մինչեւ ամառվա ավարտը՝ բոլոր աշխատանքային օրերին, ժամը՝ 8:45:00-ից մինչեւ 18:15, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` նաեւ նշված ժամերից դուրս: Ծնողները հնարավորություն ունեն ընտրել երեխայի ազատ կամ կայուն օրակարգ՝ ըստ անհրաժեշտության կամ հարմարության: Երեխաներն ընդգրկվելու են հետեւյալ տարիքային խմբերում.
- նախադպրոցականներ,
- 6-8 տարեկաններ,
- 9-12 տարեկաններ:

Ամառային դպրոցի ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու, ինչպես նաեւ նրանց հետաքրքիր առօրյան ապահովելու անհրաժեշտության վրա: Հաշվի առնելով երեխաների բազմազան հետաքրքրությունները՝ ՏաՏա Ամառային դպրոցը հաստատել է մեկ հիմնական ծրագիր, բայց նաեւ առանձնացրել որոշ դասընթացներ, որոնք կարելի է ներառել ծրագրում՝ համապատասխան հավելավճարով:

Հիմնական ծրագրի մասն են կազմում հետեւյալ բաժինները՝
- Լեզուներ՝ անգլերեն եւ ռուսերեն,
- Շախմատ,
- Նկարչություն,
- Պար/երգ/երաժշտություն,
- Թատրոն,
- Գիրք/ընթերցանություն,
- Պատմություն եւ արվեստի պատմություն,
- Ձեռագործ աշխատանքներ՝ ամենատարբեր նյութերով,
- Ֆուտբոլ եւ բակային այլ խաղեր:
Ծրագրում ներառված են նաեւ հատուկ հյուրերի հետ թեմատիկ հանդիպումներ, հատուկ այցեր դեպի տարբեր հաստատություններ ու թանգարաններ, նաեւ իհարկե մեր սիրելի մանկական արշավները դեպի Հայաստանի բնության եւ մշակույթի տարբեր հուշարձաններ:

Այս ամենին զուգահեռ՝ մաքուր օդում խաղալն էլ մեր ամառային ծրագրի շատ կարեւոր մասն է կազմում: Չենք մոռանալու նաեւ դպրոցական հանձնարարությունների մասին, որոնց համար կոնկրետ ժամահատված ենք նախատեսել օրվա ընթացքում:

Ամառային դպրոցի՝ վերը նշված հարուստ բովանդակության հիմքում, այդուհանդերձ, մասնակից երեխաների հմտությունների զարգացումն է հետեւյալ 5 հիմնական ուղղություններով`
- անհատականություն/լիդերություն,
- շփում/հաղորդակցություն,
- երեւակայություն/ստեղծագործականություն,
- տրամաբանություն/ընկալում,
- բազմազանություն/հանդուրժողականություն:

Որպես լրացուցիչ դասընթացներ՝ հանարավոր կլինի ծրագրում ավելացնել հետեւյալ բաժինները.
- Ծրագրավորում,
- Գերմաներեն,
- Լուսանկարչություն,
- Կավագործություն,
- Հայերեն եւ հայկական մշակույթ (հատուկ սփյուռքից ժամանող հայ երեխաների համար):
Այս շարքը դեռ կհամալրվի մինչեւ ծրագրի մեկնարկը:

Ստորեւ կարող եք ծանոթանալ հիմնական ծրագրի համար սահմանված պայմաններին, որոնք ներառում են երկու տաք ճաշ՝ առաջին եւ երկրորդ, ինչպես նաեւ մեկ թեթեւ/քաղցր ընդմիջում (միրգ/թխվածքաբլիթներ): Այս արժեքի մեջ ներառված չեն լրացուցիչ դասընթացները.
- ամսավճարը` 70.000դրամ (մեկնարկից սկսած՝ 1 ամսվա համար),
- 10 օրվա փաթեթը՝ 45.000դրամ (մեկ ամսում սպառելու հնարավորությամբ),
- մեկ առանձին օրվա արժեքը` 5.000դրամ:

Ամառային դպրոցին հնարավոր է մասնակցել նաեւ կիսատ օրով՝ մինչեւ 4 ժամ հնարավորությամբ, որի դեպքում գործում են հետեւյալ պայմանները.
- ամսավճարը` 40.000դրամ (մեկնարկից սկսած՝ 1 ամսվա համար),
- 10 օրվա փաթեթը՝ 25.000դրամ (մեկ ամսում սպառելու հնարավորությամբ),
- մեկ առանձին կես օրվա արժեքը` 3.000դրամ:

Նշված արժեքներից 10% զեղչի հնարավորություն կստանան՝
- մինչեւ մայիսի 10-ը գրանցվողները (վճարում կատարելով),
- ՏաՏա ամառային դպրոցի 2017 թվականի մասնակիցները (եթե վճարում կատարեն մինչեւ մայիսի 20-ը),
- ՏաՏայի Դասապատրաստում/Երկարօրյա ծրագրի մասնակիցները,
- միեւնույն ընտանիքից երկու եւ ավելի երեխաները:

Անհրաժեշտության դեպքում կարող ենք ապահովել նաեւ երեխայի տեղափոխումը, որի արժեքը կախված է հեռավորությունից:

Եթե հետաքրքրված եք ամառային արտագնա ճամբարներով, մենք կունենանք մի քանի ճամբար եւ մի քանի լրացուցիչ նախագիծ, որոնց մասին շուտով կհայտարարենք:

Մեր հասցեն է Բյուզանդի 43` Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ: Հարցերի եւ գրանցման համար անհրաժեշտ է զանգահարել 096868282 հեռախոսահամարով կամ գրել մեր էջին:
#ՏաՏա2018 #ՏաՏաԱմառայինԴպրոց2018 #ՈւրախԱմառ #արդյունավետ_ժամանց