We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Thursday
12
APR

Սոցիալական մարքեթինգ և ֆանդռեյզինգ

16:00
18:15
Akademix Team
Event organized by Akademix Team

Get Directions

Category
#var:page_name# cover

Դասընթացի անվանումը: Սոցիալական մարքեթինգ և ֆանդռեյզինգ/ Social marketing and fundraising
Դասընթացի անցկացման ամսաթիվը: Ապրիլի 12,13, յուրաքանչյուր օր` ժամը 16:00-18:15
Գրանցման և վճարման վերջնաժամկետը: Ապրիլի 11
Մասնակցության հավաստագրերի հանձնման ամսաթիվը: Ապրիլի 13

Քայլ 1 . Գրանցվեք այսօր և տեղեկացրեք մեզ Ձեր մասնակցության վերաբերյալ ուղարկելով հայտ info@akademix.am հասցեին
Քայլ 2. Վճարեք դասընթացի մասնակցության համար (20,000 դրամ, փոխանցում ընկերության բանկային հաշվեհամարին)

Տևողությունը՝ ընդհանուր 4 աշխատանքային/գործնական ժամ (յուրաքանչյուր հանդիպում 2 ժամ տևողությամբ)
Մասնակցության վճարը՝ 20, 000 դրամ, ներառյալ բոլոր հարկերը

Ակադեմիքս Թիմ բիզնես խորհրդատվական ընկերությունը կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց “Սոցիալական մարքեթինգ և ֆանդռեյզինգ” թեմայով:
Դասընթացի նպատակը
Դասընթացի նպատակն է`
• մարքեթինգի մասնագետներին վերապատրաստել սոցիալական մարքեթինգի ուղղությամբ
• ապահովել տեսական, մեթոդական և պրակտիկ-կիրառական գիտելիքներ սոցիալական ծրագրերի մշակման, իրականացման եւ մոնիտորինգի ուղղություններով
Դասընթացի ընդհանուր նկարագիրը
Դասընթացի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն`
• Սոցիալական մարքեթինգի էությունը և կիրառման անհրաժեշտությունը,
• Սոցիալական մարքեթինգի տեսության զարգացման պատմական ակնարկը,
• Սոցիալական մարքեթինգի կիրառությունը ըստ ոլորտների,
• Սոցիալական մարքեթինգի նպատակները և խնդիրները,
• Սոցիալական մարքեթինգի ձևաչափերը: Հովանավորչություն (Sponsorship), ֆոնդերի հայթայթում/Ֆանդռեյզինգ (Fundraising), կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (CSR),
• Սոցիալական մարքեթինգի ծրագրի մշակումը, իրականացումը և գնահատումը:

Դասընթացի ձևաչափը
Դասընթացն ամբողջությամբ ինտերակտիվ է և ներկայացվում է լայնէկրան ծրագրի ֆորմատով, տեղական և միջազգային սոցիալական մարքեթինգի ծրագրերի ցուցադրությամբ։
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին տրվում են հավաստագրեր։
Մեթոդաբանություն: Դասընթացը ինտերակտիվ է, ներկայացվում են սլայդներ, իրավիճակային դեպքեր, ուսումնասիրություններ եւ վերլուծություններ, տեսական եւ գործնական խնդիրներ: Ներկայացվում է թեմային վերաբերող տեսություն, գործնական մաս, հատուկ տերմինների անգլերեն մեկնաբանում և վարժություններ՝ նպատակ ունենալով ստուգել նյութի յուրացման աստիճանը: Դասընթացի պրակտիկ ներկայացումը հնարավորություն է ընձեռում տեղում դասընթացավարի օգնությամբ մշակելու ընկերության “Սոցիալական մարքեթինգի պլան”, զուգահեռ ստանալով ճշգրտումներ:
Մասնակիցների թիվը` 6
Մասնակցության կարգը
Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար գրեք մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով info@akademix.am
Կատարված հետազոտությունների և դասընթացների վերաբերյալ համապարփակ պատկերացում կազմելու համար այցելեք www.akademix.am

Դասընթացավարի մասին
-Ակադեմիքս Թիմ բիզնես խորհրդատվական ընկերության հիմնադիր և տնօրեն
-Միջազգային գործարարության, մարքեթինգի և առևտրի գծով բիզնես խորհրդատու և դասընթացավար
-Ձեռներեցության գծով վկայագրված դասընթացավար (ԱՄՆ)
-ՀՀ Կին Ձեռներեց Դեսպան
-Մերչենդայզինգի, նեյրոմարքեթինգի, սոցիալական մարքեթինգի, էլեկտրոնային առևտրի գծով հրավիրյալ դասախոս- Երևանի Պետական Համալսարան, Եվրասիա Միջազգային Համալսարան, Հանրային դիվանագիտության դպրոց

https://www.facebook.com/lilit.tshughuryan
https://www.linkedin.com/in/lilittshughuryan
https://www.flickr.com/photos/lilittshughuryan/