We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Wednesday
25
APR

JIRA for PMs

19:15
21:15
BSC Business Support Center
Event organized by BSC Business Support Center

Get Directions

Category
#var:page_name# cover

JIRA-ն Agile թիմերի կողմից կիրառվող #1 ծրագրային գործիքն է:
Այս դասընթացը նախատեսված է սկսնակ ՏՏ նախագծերի կառավարիչների համար, ովքեր իրենց առաջին քայլերն են անում JIRA-ում, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել JIRA-ի անսահման հնարավորությունները:

Դասընթացի ավարտին յուրաքանչյուր մասնակից կկարողանա ինքնուրույն ստեղծել, կարգավորել և կառավարել բարդ Agile նախագծեր՝ կիրառելով խնդրահարույց իրավիճակների կառավարման հմտությունները և ստեղծելով Agile նախագծերի հաշվետվություններ՝ JIRA-ի միջոցով:

Դասընթացի նպատակ
-----------------------
Դասընթացի հիմնական նպատակն է մասնակիցներին փոխանցել աշխատաշուկայում JIRA-ով աշխատելու համար անհրաժեշտ հիմնական հմտությունները, ինչպես նաև աջակցել այն թիմերին, որոնք ցանկանում են կիրառել Agile-ը՝ ամենաարդյունավետ և հեշտ ադապտացվող գործիքով՝ JIRA-ով:

Ծրագրի հիմնական թեմաներ
-------------------------------
1.Agile թիմի հիմունքները
Agile թիմի հիմունքները: Շարունակական զարգացում, թափանցիկություն և ճկունություն:

2.Խնդիրների կառավարում
Ինչպես է խնդիրների կառավարումը իրականացվում ՏՏ ոլորտում: Խնդիրների տիպերը և հարթակները (boards):

3.Էկրանները և դաշտերը (Screens & fields)
Ինչպես են էկրանները և դաշտերը գործում JIRA-ում:

4.Աշխատանքային հոսքերի (workflows) կարգավորումները JIRA-ում
Ինչպես են աշխատանքային հոսքերը աշխատում JIRA-ում: Աշխատանքային հոսքերի արդյունավետ կարգավորում:

5.JQL
Jira Query Language (JQL) ֆունկցիաների ներկայացում. աշխատանք տվյալների հետ:

6.Հարթակների (boards) կարգավորում
Ինչպես արդյունավետ կարգավորել Scrum & Kanban հարթակները (մեթոդներ և գաղտնիքներ):

7.JIRA-ի ադմինիստրացիան. օգատետերերի կառավարումը և խմբերի թույլատրությունները:
Ինչ է անում JIRA-ի ադմինիստրատորը և ինչ չի անում: Ինչպես ամբողջովին ստեղծել և կարգավորել նախագիծը՝ որպես JIRA-ի ադմինիստրատոր:

8.JIRA-ի հաշվետվությունները
Ինչպես ստեղծել JIRA հաշվետվությունները՝ JQL-ի և add-ons-երի միջոցով:

9.Հարթակների (dashboards) կառավարումը
Ինչպես արդյունավետ կառավարել հարթակները:

10.Confluence-ը & մնացած գործիքները
Confluence-ը և Atlassian-ի մնացած գործիքները: Atlassian-ի համայնքը:

Հիմնական արդյունքներ
-------------------------
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան.

1.Հասկանալ Agile թիմի հիմունքները
2.Ստեղծել և կառավարել Scrum & Kanban նախագծերը և հարթակները JIRA-ում
3.Ձևափոխել և ադապտացնել աշխատանքային հոսքերը (workflows) տարբերի թիմերի կարիքներին
4.Հասկանալ նախագծերը JQL-ի միջոցով
5.Ստեղծել և կառավարել խնդիրների տիպերը, դաշտերը և էկրանները
6.Կառավարել նախագծերի և խնդիրների թույլատրությունները
7.Կիրառել խնդիրների կառավարման առանձնահատկությունները
8.Ստեղծել հաշվետվություններ JIRA-ի միջոցով՝ աջակցելով Agile նախագծերի կառավարմանը
9.Կարգավորել հարթակները
10.Հասկանալ և ադապտացնել Confluence-ը և Atlassian-ի մնացած գործիքները

Նախնական պահանջներ
--------------------------
Անգլերենի իմացություն (առնվազն B1 մակարդակ)
Սեփական նոթբուքի առկայությունը խիստ ցանկալի է։

Տևողություն
-------------
24 ժամ

Օրացույց
----------
Մեկնարկ՝ ապրիլի 25

Չորեքշաբթի՝ 19:15-21:15

Շաբաթ՝ 13:30-15:30

Ձեր ներդրումը
---------------
59,000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը)

Դասընթացավար
---------------------
Anna Arev Hovakimyan

JIRA-ի առաջատար մասնագետ՝ SFL LLC-ում

Աննա Հովհակիմյանը մեծ փորձառություն ունի ՏՏ ոլորտում՝ հանդիսանալով որպես նախագծերի կառավարիչ և Scrum Master: Այժմ աշխատում է SFL առաջատար ՏՏ ընկերությունուն:

Ունի Atlassian™ JIRA & Confluence ծրագրերով աշխատելու ավելի քան 4 տարվա փորձ: Աննան կառավարել է JIRA-ն ավելի քան 35 նախագծերում: Իր աշխատանքային գործունեության ընթացքում կառավարել է ավելի քան 8 Scrum & Kanban խմբեր՝ 5 միջազգային նախագծերում:

Մասնակիցների քանակ
--------------------------
10-12

Լեզու
-----
Հայերեն, տերմինները և նյութերը՝ անգլերեն

Գրանցման համար հետևեք հղմանը` https://bit.ly/2q6lvm1 կամ զանգահարե´ք ☎ (010) 57 47 78, (011) 57 47 78, (077) 57 47 78, (099) 57 47 78