We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
31
MAR

Պրակտիկ-ինտենսիվ

10:00
18:00
Elite Plaza Business Center
Event organized by Elite Plaza Business Center

Get Directions

Category
#var:page_name# cover

Բարև, հարգելի՛ գործարար։

Ինչպե՞ս դուրս գալ բիզնեսի նոր մակարդակ:

Այն, ինչ հիմա կկարդաք, կարող է լինել Ձեզ արդեն ծանոթ ինֆորմացիայի նորովի ձևակերպումը։

Հետևաբար առաջարկում ենք շարունակել կարդալ, որովհետև այս նախագծին մասնակցելն օգտակար կարող է լինել Ձեզ համար։

Բիզնեսի ամեն հաջորդ մակարդակ ունի իր կառուցվածքային առանձնահատկությունները, և հենց դրանց ուսումնասիրությունից ենք սկսելու «Պրակտիկը»։

Եթե մարդուն դիտարկենք որպես համակարգ, որը գեներացնում է որոշակի արդյունքներ, ապա կունենանք հետևյալ հաջորդականությունը՝

🧘‍ Ես
🔒 Համոզմունքներ
🔭 Մտահորիզոն
💎 Որակներ
🏌️‍ Գործողություններ
💼 Վարքագիծ
🏁 Արդյունք

🧘‍ «Ես»-ն այն է, ինչով մենք ծնվում ենք. դա մարդու ժառանգական և այլ որակների միջուկն է։ Երբեմն գործարարությամբ զբաղվելու ջիղը (տարբեր որակների ամբողջությունը) լինում է այս միջուկի մեջ, և մարդու հիմնական խնդիրն այդ ջիղը բացահայտելն է։

🔒 Համոզմունքները ձևավորվում են արդեն կյանքի ընթացքում ու երբեմն սահմանափակում կամ հակառակը՝ նոր հնարավորություններ են բացում մարդու առջև։

🔭 Մտահորիզոնի մասին կարելի ասել նույնը՝ մի հավելումով. մտահորիզոնի մեծությունն այն դաշտն է, որի ներսում գործում ու հնարավորություններ է փնտրում մարդը։

💎 Որակների կամ հմտությունների առկայությունը լինում է նաև ձեռքբերովի, և այդ որակների արդյունքում մարդը կարողանում է մնացած երեք շերտերի՝ գործողությունների, վարքագծի ու հետևաբար նաև արդյունքերի վրա ազդել, փոխել, ստեղծել․․․

Այս մեկօրյա թրեյնինգի ընթացքում մենք աշխատելու ենք որակների, մտահորիզոնի ու գործողությունների ուղղությամբ, որպեսզի կարողանանք փոխել Ձեր արդյունքները։
Այս համակարգը վերլուծելուց հետո կանցնենք բիզնեսի կառուցվածքի ուսումնասիրությանը։

ՕՐԱԿԱՐԳ

1․ Գործարարի որակներ՝ 10։10-11։30
2․ Նիշայի ընտրություն՝ 11։30-12։00
3․ Հաճախորդների ներգրավում՝ 12։00-13։30
4. Ընդմիջում՝ 13։30-14։30
5․ Վաճառքներ՝ 14։30-16։00
6. Սուրճի ու թեյի հյուրասիրություն՝ 16։00-16։30
7․ Մենեջմենթ՝ 16։30-18։00

Միջոցառման մասնակցության ներդման չափը՝ 4000 դրամ

Գրանցումը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/eDzgkb

ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ

Գրիգոր Առաքելյան՝

🔹 «Arakelyan Partners Consuting» ՍՊԸ-ի (հաշվապահական և ֆինանսական ծառայություններ) համահիմնադիր,
🔹 «Ֆորտունա Բիզնես Դպրոց» ՍՊԸ-ի համահիմնադիր («Բիզնես Դիվելոփմենթ Գրուպ»),
🔹 ՀՀ-ում անձնային աճի ամենամեծ «Զարթուցիչ» նախագծի հիմնադիր, թրեյներ,
🔹 Խորհրդատվական և կրթական «ՊՐԱԿՏԻԿ Բիզնես Թրեյնինգ» նախագծի համահիմնադիր, թրեյներ,
🔹 Անձնական քոուչ գործարարների համար,
🔹 ԱՊՀ երկրներում ամենամեծ բիզնես համայնքի՝ «Бизнес Молодость»-ի «ոսկե անդամ» և շրջանավարտ:

Գևորգ Պողոսյան՝

🔹 Հայաստանում առաջին օնլայն վճարային համակարգի՝ «Իդրամ»-ի համահիմնադիր,
🔹 REG.AM, RegNest.com և GlobalR.com ռեգիստրարների համահիմնադիր,
🔹 The Crowdfunding Formula-ի համահիմնադիր. կազմակերպությունը համաժողովրդական ֆինանսավորման ոլորտում առաջատար խորհրդատվական ընկերություններից է աշխարհում,
🔹 «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ,
🔹 «Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ի համահիմնադիր, նախագահ. կազմակերպությունն աջակցում է հայկական ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու գործում,
🔹 «Volterman» կազմակերպության համահիմնադիր. «Volterman»-ն արտադրում է աշխարհի ամենահզոր ու ամենահայտնի խելացի դրամապանակը։

Հ․Գ․ 1

Ինչո՞ւ ինտենսիվ։ Որովհետև թրեյնինգում խտացրել ենք ամենակարևորը. այն, ինչն անմիջապես ազդում է Ձեր արդյունքների վրա։

Հ․Գ․ 2

Սա 8 հանդիպումից բաղկացած նախագծի առաջին քայլն է։

Հարգանքներով՝ Գ․Ա․ և Գ․Պ.