We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Thursday
26
APR

Արտ թերապիա տեսագործնական դասընթաց

18:30
20:30

Get Directions

Category
#var:page_name# cover

Մեկնարկում է Արտ-թերապիա տեսագործնական դասընթացը:
Արտ-թերապիան հոգեթերապևտիկ ուղղություն է, որն իրենից ներկայացնում է թերապիա ստեղծագործական գործունեության միջոցով:
Այն ուղղված է հուզակամային ոլորտի կարգավորմանը, վախերի, տագնապների հաղթահարմանը, ինքնաճանաչմանը, անձնային ռեսուրսների դուրս բերմանը և անձնային աճին:
Դասընթացը նախատեսված է հոգեբանների, մանկավարժների, սոց-աշխատողների և հարակից մասագիտություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ, հմտություններ արտ-թերապիայի ուղղություններից և կիրառել այն պրակտիկայում:
Այն բաղկացած է երկու մասից՝ տեսական և գործնական, որն իր մեջ ներառում է երեք բլոկ.
^հուզակամային ոլորտի հետ աշխատանք/տեխնիկաներ
^անձնային խնդիրների հետ աշխատանք/տեխնիկաներ
^զարգացմանն ուղղված տեխնիկաներ
Ավարտին կտրվի մասնակցության վկայական:
Այսպիսով՝ մեկնարկը ապրիլի 26-ին, ժամը 18:30-ին։
Տևողությունը՝ 18 հանդիպում, 54 ակադեմիական ժամ, շաբաթական 2-3 անգամ:
Դասընթացի ամբողջական արժեքը 40.000 դրամ, ուսանողների համար 35.000դրամ:
Դասընթացը վարում են կլինիկական հոգեբաններ` Հասմիկ Հակոբյանը և Լիանա Թերզյանը:
Մասնակցություն համար նախապես գրանցվել.
Հեռ. 077 27 77 02, 055 62 42 54,
Էլ հասցե՝ goycenter@gmail.com.
Կամ գրել մեր ֆեյսբուքյան էջին
Հասցե՝ Բաղրամյան 21.