We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Sunday
15
APR

«Ֆոտո և կինո» տուր Գյումրիում

11:00
18:00
Gyumri Tour
Event organized by Gyumri Tour

Get Directions

Category
#var:page_name# cover

«Ֆոտո և կինո» տուր
Առաջին անգամ իր ձևի մեջ ՝ «Ֆոտո և կինո» տուր Գյումրիում, որը կազմակերպում է Գյումրի տուրը:
Տուրի ընթացքում ծանոթանալու ենք Գյումրու լուսանկարչության պատմությանն ու լուսանկարվելու ավանդույթին, Գյումրիում նկարահանված ֆիլմերին:
Ծանոթանալու ենք Գյումրեցի հայտնի լուսանկարիչներից մեկի հետ:
Տեսնելու ենք Գյումրու կենցաղն արտացոլող հին լուսանկարներ:
Այցելելու ենք Գյումրիում նկարահանված հայտնի ֆիլմերի բակերը, քայլելու ենք այն վայրերով ու փողոցներով, որտեղ նկարահանվել են «Հին օրերի երգը», «Ուրախ ավտոբուս», «Կտորմը երկինք» «Հեղնար աղբյուր» ֆիլմերը: Տեսնելու ենք «Մեր մանկության տանգո»-ի վառեմ -մարեմ շենքի պատշգամբը:
Ընթացքում ունենալու ենք անակնալ «մեկ կադր» խաղ, և անսահմանափակ լուսանկարվելու հնարավորություն:
Իսկ վերջում ունենալու ենք կինոդիտում:
Տուրը ներառում է նաև այցելություն Ձիթողցյանների թանգարան, ըստ ցանկության:

1 անձի համար տուրի արժեքը՝ 2500 դրամ
Արժեքն իր մեջ ներառում է՝
*Գիդ-ուղեկցորդ
*Լուսանկարիչ
Հաճելի ժամանց և բարձր տրամադրություն
Մասնակիցները պետք է ունենան ՝հարմարավետ հագուստ, ջուր, արևային ակնոցներ, գլխարկ, ցանկալի է լուսանկարչական սարք:
Տուրին մասնակցելու համար գրանցվել նախօրոք: Կարող եք զանգահարել 055 70 75 80, 094 68 11 69 հեռախոսահամարներով կամ գրել Gyumrytour@gmail.com էլ. հասցեով