We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Tuesday
27
MAR

Ճամպրուկ 2018 միգրացիայի ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթ

12:00
15:00
ICMPD in Armenia
Event organized by ICMPD in Armenia

Get Directions

Category
#var:page_name# cover

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, հայտարարում է «Ճամպրուկ 2018» միգրացիայի ոլորտում ամենամյա լրագրողական մրցույթի անցկացման մասին:
Նպատակներ՝ Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին:
Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչները և անկախ լրագրողները: