We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
14
APR

«Սարյանի հետքերով» պլեներային աշխատանք Աշտարակում

10:00
20:00
Martiros Sarian House-Museum
Event organized by Martiros Sarian House-Museum

Get Directions

Category
#var:page_name# cover

«Սարյան» արվեստի ստուդիան կազմակերպում է պլեներային աշխատանք բնության գրկում՝ «Սարյանի հետքերով» խորագրով: Առաջին անգամ սարյանական հետքերը մեզ կտանեն հետևյալ ուղղությամբ՝
• Երևան-Աշտարակ (Կարմրավոր եկեղեցի-Սաղմոսավանք)-Երևան:

Ծրագրի նպատակն է ծանոթանալ արվեստի ստեղծման գաղտնիքներին, հմտություններին՝ բացահայտելով Վարպետի ստեղծագործական ներաշխարհը և սարյանական հրաշագեղ կտավների ստեղծման ոգեշնչման աղբյուրը:
Սիրով սպասում ենք բոլորիդ միասին անցնել Սարյանի հետքերով և բացահայտել հայկական այն եկեղեցիները, որոնք անմահացել են նկարչի հրաշագեղ կտավներոմ:

Արժեքը՝ 10 000 դրամ (մեկ անձը)
Ներառում է՝
• շրջայց թանգարանոում
• անհրաժեշտ նյութերի տրամադրում
• տրանսպորտային ծառայություն
• սնունդ

Ծրագրին կարող են մասնակցել 12 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:
Աշխատանքի ընթացքում սպասվում է անակնկալ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով 093 59 62 50 կամ 093 87 78 37 հեռախոսահամարներով (պատասխանատու՝ Ժաննա Մանուկյան):
Սիրով սպասում ենք: