We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
21
APR

Իրան՝ Արտազ, Պարսկահայք և Ատրպատական (4 օր)

05:00
23:00
Narekavank Tour
Event organized by Narekavank Tour

Get Directions

Category
#var:page_name# cover

Իրան՝ Արտազ, Պարսկահայք և Ատրպատական (4 օր)

Ծանոթացեք այսօր Իրանում գտնվող մեր մշակութային գոհարներին՝ տեսեք աշխարհի ամենագեղեցիկ եկեղեցի ճանաչված Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, Րաֆֆու գյուղը, Ուրմիա լիճը եւ Թավրիզը՝ մասնակցելով 4-օրյա ուխտագնացության դեպի Պարսկահայք եւ Ատրպատական ապրիլի 21-ից 119'000 դրամով 131'000-ի փոխարեն:
Օր 1
Երևանից ուղևորվում ենք դեպի Զանգեզուր, հասնում Մեղրի և Ագարակ, անցնում հայ-իրանական սահմանը և Արաքսի գեղեցիկ կիրճով ճանապարհվում ենք դեպի Ջուղա: Այցելում ենք Արաքսի աջ ափին գտնվող հռչակավոր, եզակի գեղեցկություն ունեցող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը, որը հանդիսանում է UNESCO համաշխարհային ժառանգության օբյեկտ:, այցելում հովվի եկեղեցին: Գիշերակաց հյուրանոցում Ջուղայում կամ Խոյում:
Օր 2
Առավոտյան անցնում ենք Ավարայրի դաշտի մոտով, ուղեւորվում ենք դեպի պատմական Սուրբ Թադեի վանք: Այստեղից ուղևորվում ենք դեպի Խոյ և Սալմաստ քաղաքներ, Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղ: Ժամանում Ուրմիա, Գարդեբադի հայկական եկեղեցի, գիշերակաց Ուրմիայում:
Օր 3
Շրջայց Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցիներ Ուրմիայումքաղաքում եւ Ռեյհանաբադում, Ուրմիա լիճ, ուղեւորում դեպի Ժամանում Թավրիզ, այցելություն Ատրպատականի Հայոց Առաջնորդարան, Թավրիզի հին շուկա: Ուղեւորում դեպի հայ-իրանական սահման, սահման, գիշերակաց Մեղրիում կամ Քաջարանում:
Օր 4
Մեղրիից ուղեւորվում ենք դեպի Երեւան. Ճանապարհին այցելություն Վահանավանք:
Հատուկ զեղչով 4-օրյա շրջագայության արժեքը կազմում է 119 000 դրամ, որի մեջ ներառված են բոլոր ծախսերը՝ հյուրանոց, սնունդ, թանգարանների մուտքի տոմսերը, ապահովագրություն, գիդի ուղեկցություն։

Մանրամասների համար զանգահարե՛ք 56-56-49, (099) 56-56-48, (055) 56-56-49