We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Thursday
26
APR

Ուխտագնացություն Սուրբ Երուսաղեմ

15:00
23:00
Narekavank Tour
Event organized by Narekavank Tour

Get Directions

Category
#var:page_name# cover

✅ 8 անմոռանալի օր. Երուսաղեմ, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլեա, Մեռյալ ծով, Հորդանան գետ, Թել-Ավիվ և բազմաթիվ հրաշալի վայրեր! ✈️ ԵՐԵՎԱՆԻՑ ՈԻՂԻՂ չվերթով, հայկական խմբով, հայախոս գիդի ուղեկցությամբ, մեկնումը ապրիլի 26-ին:
🎉 $850 համարժեք դրամ ամբողջ փաթեթը, ԹԱՔՆՎԱԾ վճարներ չկան! ©️Նարեկավանք ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) Վստահե'ք մեր 10-ԱՄՅԱ փորձին արհեստավարժ և քաջատեղյակ գիդերին 📚 Մեր մասին գրում են https://www.facebook.com/Narekavank/posts_to_page/
Արժեքի մեջ ներառված են.
✅ ավիատոմս Երևանից, ուղիղ չվերթ,
- բարձրակարգ 4* հյուրանոց,
- Իսրայել մուտքի վիզա,
🔖 բոլոր էքսկուրսիաները և մուտքի տոմսերը,
- հայախոս գիդի ուղեկցություն,
- օրը երկու-անգամյա լիարժեք (!) սնունդ,
✔️բարձրակարգ տրանսպորտ ամբողջ տուրի ընթացքում,
- ապահովագրություն:
Խնդրում ենք շուտ դիմել՝ տեղերը շուտ են սպառվում։ Մանրամասների համար զանգահարել 📞 56-56-49, (099) 56-56-48, (055) 56-56-49 Ծրագրի մանրամասներ.
Օր 1.
Երևանից մեկնում Թել Ավիվ։ Տեղավորում հյուրանոցում` Բեթղեհեմում, հանգիստ (կամ Ամանորյա ծրագիր` կախված ժամանման օրից)։
Օր 2.
Բեթղեհեմ. Սուրբ Ծննդյան տաճար, ուր քարայրում ծնվել է Քրիստոսը։ Քարայրի վրա կառուցված է Սուրբ Ծննդյան տաճարը։ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատված, Սուրբ Հակոբ եկեղեցի: Կաթի քարայր, այստեղ Աստվածածինը կաթ է տվել Քրիստոսին, կաթի կաթիլ է ընկել գետնին եւ քարայրը սպիտակել ու սկսել է բերրիություն ու հաջողություն տալ կանանց։ Շրջայց Բեթղեհեմում։
Օր 3.
Երուսաղեմ. քաղաքի տեսարան, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Սիոն լեռ, Գողգոթա` Քրիստոսի խաչելության վայր, Համբարձման լեռ` Քրիստոսը հարությունից 40 օր հետո համբարձվել է այս լեռան վրայից, Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Աստվածամոր գերեզման), Գեթսեմանի այգի (ուր Քրիստոսն աղոթել է մատնությունից առաջ), Ազգերի եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գրիգոր Լուսավորիչը այստեղ 7 տարի ճգնել է, որից հետո նոր մտել Քրիստոսի գերեզման), Հանդերձից բաժանման մատուռ, Հռոմեական շրջանի Երուսաղեմի փողոց, հրեական թաղամաս, սինագոգ, Լացի պատ, այստեղ կառուցված է եղել Դավթի մեծ տաճարը, որից ներկայում մնացել է միայն արեւմտյան պատը, որն էլ կոչվում է Լացի պատ, իսկ տաճարի տեղում կանգնած է մահմեդականների սրբություն Ալ Աքսա մզկիթը:
Օր 4.
Գալիլեա, Նազարեթ և Հորդանան գետ. Աստվածամոր Ավետման եկեղեցի, այստեղ է գտնվում Աստվածամոր տունը, որի վրա կառուցված է շքեղ կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Հովսեփ եկեղեցի, այստեղ է գտնվել Հայր Հովսեփի տունը, Թաբղայի հացի ու ձկան բազմացման եկեղեցի, որ նվիրված է Քրիստոսի հրաշքին, որի ըթնացքում 2 ձուկն ու 5 հացն այնքան բազմացրեց, որ դրանով 5000 մարդ կերակրվեց, Սուրբ Պետրոսի եկեղեցի, Գալիլեայի լիճ, այս լճում Քրիստոսը հանդարտեցրել է ալեկոծությունն ու քայլեր ջրի վրայով։ Հորդանան գետ, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։ Շրջայց սրբավայրերով։
Օր 5.
Հայկական Երուսաղեմ. շրջայց Երուսաղեմի կենտրոնում, Երուսաղեմի հայկական թաղամաս, Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ գտնվում է Սուրբ Հակոբ առաքյալի գլուխն ու Հակոբ տեառնեղբոր մարմինը։ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, որը համարվում է Քրիստոսի առաջին բանտը, Փրկչի եկեղեցի` Քրիստոսի երկրորդ բանտը, Հայոց պատրիարքարան, Ժառանգավորաց Վարժարան։
Օր 6.
Ուղեւորություն Մեռյալ ծով, շատերը համարում են, թե աշխարհի ամենաօգտակար ջուրը հենց այս լճում է: Լիճը ծովի մակարդակից 430 մետր ներքեւ է գտնվում` Իսրայելի ու Հորդանանի սահմանագծին։ Բուժական հանգիստ Մեռյալ Ծովում։
Օր 7.
Ազատ ծրագիր. տարբեր վայրերի այցելության հնարավորություն ըստ խմբի ցանկության։
Օր 8.
Թել Ավիվ–Յաֆֆո. շրջայց քաղաքում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ այլ տեսարժան վայրեր։ Վերադարձ Երեւան։