We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Wednesday
04
APR

««Ուխտագնացություն Թալիշ».

13:00
14:00

Get Directions

Category
#var:page_name# cover

Ապրիլի 4-ին ժամը 13.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ «Թալիշ» հիմնադրամի անդամների մասնակցությամբ։

Թեման՝ «Թալիշն ու թալիշցիներն 2 տարի անց. Գյուղի վերականգնման, համայնքի պահպանմանն ուղղված հիմնադրամի կողմից տարվող աշխատանքները։ Մայիսին կազմակերպվելիք «Ուխտագնացություն Թալիշ» միջոցառումը, ուխտագնացության նպատակը և հիմնադրամի հետագա ծրագրերը»։

Բանախոսներն են՝

Մելիտա Խալափյան – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր տնտեսագիտական գիտությունների թեկնածու

Միքայել Ապրեսյան - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար. Պահեստազորի փոխգնդապետ

Վովա Բաբուրյան – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ.Բնապահպանության միջազգային ակադեմիայի անդամ