We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Saturday
12
MAY

Business weekend 10. բիզնես որոշումներ + հանգիստ

10:00
20:00
Չոր մարքեթինգ
Event organized by Չոր մարքեթինգ

Get Directions

Category
#var:page_name# cover

Business Weekend-ն ունիկալ ֆորմատ է, որը համատեղում է գործարարների միջև անձնական մտերմության խրախուսումը, բիզնես գիտելիքները, օգտակար կապերն ու հանգիստը:

Բիզնես ուիկենդը տեղի է ունենալու Park Resort Aghveran-ում:

ԵՐԿՕՐՅԱ ԿՈՒՐՍԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ԿՐԹԱԿԱՆ, ՊՐԱԿՏԻԿ ՈՒ ԺԱՄԱՆԱՑԱՅԻՆ ԲԼՈԿԵՐԻՑ

Կրթական բլոկը բաղկացած է հետևյալ թեմաներից.

1. Մարքեթինգի վերջին թրենդերը, որոնք օգտակար է իմանալ:

ՊՐԱԿՏԻԿ ՄԱՍԸ ԲԱՂԿԱՑԱԾ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԹԵՄԱՆԵՐԻՑ

Պրակտիկ մասում բոլոր մասնակիցները ակտիվորեն քննարկում են ու առաջարկներ են ներկայացնում այլ մասնակիցների բիզնեի, մարքեթինգի ու վաճառքների թեմայով:

1. Մոտ 25 գործարար հերթով ասում են, թե ինչ գաղափարներ կարելի է ներդնել, վաճառքը մեծացնելու համար ու իրենք ինչպես են հասնում վաճառքի աճին:
2. Նույն գործարարները հերթով նշում են, թե ինչպես կարելի է մեծացնել մարքեթինգի արդյունավետությունը:
3. Վաճառքը խթանելու համար 25 գործարարները հերթով մեկը մյուսին առաջարկում են տարբերակներ, թե ինչպես մեծացնել վաճառքները:

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԲԼՈԿԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է.

1. Բիզնես մաֆիա մասնակիցների միջև:
3. Սուրճի սեղանի շուրջ ժամանաց և քննարկումներ:

Business Weekend-ը վարում են տեղական և միջազգային մասնագետներ՝ «Չոր մարքեթինգ» գրքի ու կուրսի հեղինակ Վահրամ Միրաքյանը և բիզնեսի զարգացման պատասխանատու Нарек Алексанянը:

Հանդիպումները կլինեն մայիսի 12-ին (շաբաթ) 12:00-ից և մայիսի 13-ին (կիրակի) մինչև 20։00:

Business Weekend-ի արժեքը 59 000 դրամ է (+10 000 դրամ Single սենյակ տրամադրելու դեպքում) :
Տրանսպորտի տրամադրման դեպքում գումարին կավելանա 5000 դրամ։

Գնի մեջ ներառված է`
1 գիշեր 2 օր հյուրանոցում,
Սնունդ,
Սուրճի ընդմիջումներ:

Ընտանիքի երկրորդ անդամի համար գործում է 30 % զեղչ:

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://goo.gl/forms/ZcTUWN5iuOBQ7Gkv1

Գրանցումը կհամարվի հաստատված, եթե մասնակիցը վճարում կատարի հետևյալ հաշվեհամարին։

Հ/Հ` 2052222091861001
Բանկ՝ «Ինեկոբանկ» ՓԲԸ Կոմիտաս մասնաճյուղ
Ստացող՝ «ԴԻՋԻԼԱԲ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 00904921)
Նպատակը` Բիզնես վիքենդի մասնակցության վճար

Հարցերի դեպքում գրել Չոր մարքեթինգ էջին կամ զանգահարել 055 269 289 հեռախոսահամարով:

Business weekend-ի ծրագիրը

Մայիսի 12

10:00 Շարժվում ենք ԵՊՀ մոտից, Ալեք Մանուկյան 2 (կամ սեփական մեքենաներով, որտեղից որ հարմար է
11:00 - 11։30 Տեղավորվում ենք համարներում
11:30 - 12:30 Network start. Ո՞վ եմ ես։ Ո՞րն է գլխավոր խնդիրը։ Ինչո՞վ եմ պատրաստ կիսվել։
12:30- 14:00 Վաճառքի և մարքեթինգի 10 սեզոնային թրենդները։
14:00 - 14:30 Թեյի և սուրճի ընդմիջում
14:30 - 15:30 Բիզնես-brainstorm
15:30 - 16:00 Ճաշ ռեստորանում։
16:00 - 17։00 Անձնական ժամանակ։
17։00- 18:00 «180 վայրկյան». Մասնակիցները հարցեր են տալիս բիզնեսի զարգացման մասին, Վահրամն ու Նարեկը պատասխանում են։ Հարցն ու պատասխանը միասին պետք է տեղավորվեն 180 վայրկյանի մեջ։
18:00-20:00 Բիզնես-նեթվորքինգ, ինչո՞վ ես և իմ ծանոթները կարող ենք օգնել մնացած մասնակիցներից յուրաքանչյուրին։
20:00 - 21:00 Ընթրիք ռեստորանում։
21:00 - 22:59 Բիլիարդ և այլ խաղեր։
22:59 - 02:00 Բիզնես-մաֆիա։

Մայիսի 13

09:00 - 10։00 Նախաճաշ ռեստորանում
09:30 - 11:00 Լողավազան + մարզասրահ։
11:30 - 12:00 Զբոսանք
12:00 - 13:00 IT լուծումներ բիզնեսում (ներկայացնում է DigiLab ընկերության համահիմնադիր Lilit Tadevosyan-ը)
13:00 - 14:30 «Գործարարի» հաջողության գաղտնիքները:
14:30 - 14:45 Թեյի և սուրճի ընդմիջում
14:45 - 16:30 Բիզնես-brainstorm
16:30 - 17:30 Ընթրիք նոր բիզնես-ընկերների հետ.
17:30 - 19:30 Խնդիր - Լուծումներ: Բացահայտում ենք բիզնեսի զարգացման մեջ ամենասուր հարցը և գտնում ամենաարդյունավետ լուծումները։
20:00 Դեպի Երևան, նոր գաղափարներն ու կապերն օգտագործելու համար :)

Նախորդ Business weekend-ների մասին․ https://goo.gl/rcrMFE :)