We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Tuesday
17
APR

PR մասնագետի պատրաստում

19:00
21:00
Quick Start
Event organized by Quick Start

Get Directions

Category
#var:page_name# cover

Անկախ գործունեության ոլորտից, PR մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած ընկերության: PR մասնագետների խնդիրն է վերհանել ընկերության ուժեղ կողմերն ու առավելությունները և դրանց մասին տեղեկացնել թիրախային լսարանին հաղորդակցության տարբեր ուղիների միջոցով: PR մասնագետների շնորհիվ տվյալ ընկերության թիրախային խումբն իմանում է կազմակերպության այն արժեքների մասին, որոնք հնարավոր չէ փոխանցել հասարակ գովազդային հաղորդագրությունների միջոցով:
PR մասնագետների աշխատանքը բավական հետաքրքիր է, ներառում է տարբեր միջոցառումների կազմակերպում, PR արշավների պլանավորում և իրականացում, հաղորդակցություն տարբեր մեդիա տեսակների միջոցով:

Ծրագրի նպատակն է` պատրաստել պրակտիկ մասնագետներ, ովքեր կտիրապետեն անհրաժեշտ գործիքների և հմտությունների և կկարողանան ծրագրի ավարտից անմիջապես հետո աշխատանքի անցնել տարբեր բնագավառներում գործող ընկերություններում որպես PR մասնագետ:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր այն անձիք, ովքեր ցանկանում են աշխատել որպես PR մասնագետներ, սակայն չունեն բավարար մասնագիտական գիտելիքներ, կամ կարիք ունեն վերապատրաստման:

Ծրագրին մասնակցելով Դուք կտիրապետեք PR գործիքների, տարբեր հաղորդակցման տեխնիկաների, կսովորեք, թե ինչպես`
----------------
1. Հաղորդակցվել ԶԼՄ-ների հետ
2. Կազմակերպել և կառավարել միջոցառումներ
3. Պլանավորել և իրականացնել PR արշավներ

Ծրագրի փուլերն են՝
-----------------
1. «Վարպետացում PR-ում»
2. «PR արշավներ»
3. Գործնական այց PR գործակալություն. Ծանոթացում աշխատանքային միջավայրին
4. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում:
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Տևողություն
--------------
21 ժամ` շաբաթական 3 անգամ

Օրացույց
----------
Մեկնարկ՝ ապրիլի 17

Երեքշաբթի, հինգշաբթի 19:00-21:00

Շաբաթ 16:00-19:00

Ձեր ներդրումը
-----------------
57,000 դրամ (ներառյալ ԱԱՀ)

Դասընթացավար
-------------------
Էմմա Սարգսյան

Էմմա Սարգսյանն ունի ավելի քան 10 տարվա փորձ PR ոլորտում: Նա ունի երկու մագիստրոսական աստիճան (ՀՊՏՀ; Լոնդոնի Համալսարանական Քոլեջ): 2005-ից նա ընդգրկված է այնպիսի ընկերությունների PR աշխատանքներում, ինչպիսիք են «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերությունը, Aeplac, Mediareach գովազդային ընկերությունը, Համաշխարհային բանկը, Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագիրը: Այժմ նա «Սեյջ» ընկերության հիմնադիր տնօրենն է, դասավանդում է հանրային կապեր և գովազդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում: Էմման անցկացրել է ավելի քան 20 դասընթաց ՀՊՏՀ ուսանողների, Հայաստանի Խաղաղության Կորպուսի, «Հեյֆեր Ինթերնեյշնլ» ընկերության և Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցող ծրագրի համար:

Մասնակիցների քանակ
--------------------------
10-15 հոգի

Մանրամասների և գրանցման համար հետևե´ք հղմանը`
https://goo.gl/5bpTew

Venue

Quick Start