We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Monday
23
APR

QA (Որակի Ապահովման) մասնագետի պատրաստում

19:15
21:15
Quick Start
Event organized by Quick Start

Get Directions

Category
#var:page_name# cover

Ներկայումս ՏՏ ոլորտում կտրուկ աճում է որակի ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի ապահովման մասնագետների հիմնական դերը ՏՏ ոլորտում ծրագրի ստեղծման ըթացքում աննկատ մնացած սխալները հայտնաբերելն է։ Ուստի զարմանալի չէ, որ գրեթե բոլոր ՏՏ ընկերություններն ունեն QA մասնագետի հաստիք:

Quick Start-ի այս ծրագրի նպատակն է պատրաստել որակավորված QA մասնագետներ և օգնել նրանց մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան ծրագրերի թեստավորման հիմնական սկզբունքներին, գործընթացներին, ռազմավարություններին և մեթոդներին։

Ծրագիրը հիմնականում նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են մտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ՝ որպես որակի ապահովման մասնագետ:

ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՓՈՒԼԵՐ
------------
1. Թեստավորման հիմունքները
2. Թեստավորում SDLC-ի ընթացքում
3. Ստատիկ տեխնիկաներ
4. Թեստերի մշակման տեխնիկաներ
5. Թեստավորման կառավարում
6. Թեստավորմանն աջակցող գործիքներ
7. Հաղորդակցման սկզբունքներ
8. Ավտոմատացված թեստավորում
9. Agile մեթոդոլոգիա
10. Scrum խաղեր
11. Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն IT ընկերություն
12. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում:
13. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար)

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
------------
Դասընթացի ավարտին բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ձեռք կբերեն բավարար փորձառություն՝ աշխատելու ՏՏ ոլորտում՝ որպես QA սկսնակ մասնագետներ։

ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
------------
1. Microsoft Word և Excel ծրագրերի տարրական իմացություն
2. Անալիտիկ մտածելակերպ
3. Անգլերենի իմացությունը(առնվազն B1 մակարդակ)

ՏևՈՂՈՒԹՅՈՒՆ
------------
30 ժամ` շաբաթական 2 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

ՕՐԱՑՈՒՅՑ
------------
Մեկնարկ՝ Ապրիլի 23
Երկուշաբթի, Ուրբաթ 19:15-21:15

ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ
----------------------
72,000 դրամ
(ներառյալ ԱԱՀ)

ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
------------
Սոնա Սահակյան
SFL LLC

Որակի ապահովման ինժեներ՝ ավելի քան 8 տարվա փորձով՝
ունի Նախագծերի կառավարման, ծրագրավորման գործընթանցերի սահմանման և QA թիմերի ղեկավարման փորձ։
Ներկայացրել է QA-ի վերաբերյալ թեմաներ տարբեր ՏՏ միջոցառումներում։
Մագիստրոսի աստիճան Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (Համակարգչային գիտություններ և ինֆորմատիկա)։

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿ
------------
մինչև 15

ԼԵԶՈՒ
------------
հայերեն

Ծանոթացի՛ր մանրամասներին և գրանցվի՛ր այստեղ՝
https://goo.gl/o6p8wD

Venue

Quick Start