We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Friday
27
APR

ՏՏ նախագծերի կառավարչի (IT Project Manager) պատրաստում

19:00
21:00
Quick Start
Event organized by Quick Start

Get Directions

Category
#var:page_name# cover

#Quick Start նախագծի «ՏՏ նախագծերի կառավարչի պատրաստում» ծրագրի նպատակն է տալ պրակտիկ լուծումներ նախագծի կառավարիչներին` ղեկավարելու ցանկացած չափի և բարդության ծրագրեր` հիմնված Agile Project Management մեթոդաբանության վրա: Ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն Scrum, Kanban, Extreme Programing մեթոդաբանություններին: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսկսեն իրենց սեփական նախագծերը և կիրականացնեն դրանք` օգտագործելով Microsoft Project 2016 և JIRA գործիքը:
Ծրագրին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աշխատել որպես նախագծերի կառավարիչներ, հետաքրքրված են նախագծերի կառավարմամբ կամ արդեն իսկ ստանձնել են նախագծերի կառավարչի դերը:

Ծրագրի հիմնական փուլերն են`
-----------------------------------
1. Դասընթաց 1. «Նախագծերի կառավարման հիմունքներ» (18 ժամ)
2. Դասընթաց 2. «ՏՏ նախագծերի կառավարում (խորացված)» (18 ժամ)
3. Գործնական մաս. Ծանոթացում աշխատանքային միջավայրին. այցելություն IT ընկերություն
4. Ավարտական թեստավորում և որակավորման շնորհում:
5. CV կազմելու ու հարցազրույցն հաջող անցնելու խորհրդատվություն և կապ գործատուների հետ (* Ամբողջական ծրագրին մասնակցած և բարձր արդյունքեր ցուցաբերած մասնակիցների համար):

Ծրագրի ավարտին մասնակիցները պատրաստ կլինեն՝
-------------------------------------------------------------------
• սկսել նախագծերի ղեկավարի կարիերան բավարար գիտելիքներով, ծանոթ կլինեն ծրագրերի ղեկավարման ամենատարածված մեթոդաբանությանը և գործիքներին,
• կկարողանան կիրառել ստացած բոլոր գիտելիքները Microsoft Project 2016 նախագծերի ղեկավարման միջավայրում:

Նախնական պահանջներ
-----------------------------
• Ծանոթ լինել Microsoft Word-ին և Excel-ին (Տարրական հմտություններ)
• Ունենալ անգլերենի միջին (B1) կամ ավելի բարձր մակարդակ

Տևողություն
--------------
36 ժամ` շաբաթական 3 անգամ, 2-ական ժամ տևողությամբ դասեր

Օրացույց
----------
Մեկնարկ՝ ապրիլի 27

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

19:00-21:00

Ձեր ներդրումը
------------------
Յուրաքանչյուր դասընթացի արժեքը` 56,000 դրամ
Ամբողջ ծրագրին գրանցվելու դեպքում` 98,000 դրամ

Դասընթացավար
------------------
Արամ Պետրոսյան

VOLO ընկերություն

Որակավորված նախագծերի կառավարման մասնագետ (PMP ®)` սերտիֆիկացված Նախագծերի Կառավարման Ինստիտուտի կողմից: PMI անդամ, Web Operations-ի տնօրեն PMI Հայաստանյան մասնաճյուղում: Ավելի քան 4 տարվա փորձ Նախագծերի կառավարման և թիմերի ղեկավարման մեջ ՏՏ ոլորտում:
Հավաստագրված Scrum Master (SMAC™), հավաստագրված Scrum Product Owner (SPOAC™), հավաստագրված Six Sigma Yellow Belt: Արամը մեծ փորձ ունի վեբ նախագծերի լավագույն որակով հանձման, արդյունավետ բյուջետավորման գործում` կառավարելով և օգտագործելով բոլոր ռեսուրսները ՏՏ, կոմերցիոն և ինդուստրիալ ոլորտում թիմեր ղեկավարելու համար, որտեղ ամենաբարձր ստանդարտներն են մշտապես պահանջվում:

Մասնակիցների քանակ
--------------------------
մինչև 15

Լեզու
------
անգլերեն

Շտապե՛ք ծանոթանալ մանրամասներին և գրանցվել հտևյալ հղմամբ՝ https://bit.ly/2lyzi1v կամ զանգահարեք
☎(010) 57 47 78, (011) 57 47 78, (077) 57 47 78, (099) 57 47 78

Venue

Quick Start