We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Thursday
06
SEP

«Հազարան բլբուլ» փառատոն

12:00
12:00

Get Directions

Category
#var:page_name# cover

«Հազարան բլբուլ» փառատոն

Սիրելի դպրոցականներ, եթե ստեղծագործում եք և սիրում թատրոնն, ապա հրավիրում ենք՝ մասնակցելու «Հազարան բլբուլ»
մանկապատանեկան դրամատուրգիական փառատոնին։
Յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է։
Մասնակցելու համար նախ գրում եք Ձեր պիեսն, ապա այն հանձնում դպրոցում կազմված հանձնաժողովին, որն էլ ընտրում է բոլոր ստեղծագործություններից լավագույն 3-ը։ Ապա դրանք ուղարկում են գլխավոր ժյուրիին, որն էլ ընտրելու է լավագույն 7-ին և գլխավոր մրցանակակիրներին։
Մասնակցելու համար կարևոր է՝

 Ստեղծագործությունները կարող են լինել բոլոր ժանրերի՝ դրամա, մյուզիքլ, կատակերգություն, մնջախաղ և այլն, առանց սահմանափակման։
 Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ ստեղծագործություն, և այն պետք է կազմված լինի մինչև 12 էջից։
 Մասնակիցները պետք է լինեն 8-13 տարեկան։
Փառատոնի հաղթողները կարժանանան բազմազան մրցանակների։
Փառատոնը մեկնարկում է հունիսի 1-ին՝ Ձեր դպրոցում, և կավարտվի սեպտեմբերի 20-ին։ Ուստի՝ պատրաստվեք։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։
Եզրափակիչ փուլերը տեղի կունենան սեպտեմբեր-նեյեմբեր ամիսներին։
Սիրով՝ ՊՍԿ

Մանրամասների համար կարող եք գրել մեզ կամ զանգահարել 010423200։