We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
Tuesday
03
APR

Գենդերային հավասարության ժամանակակից խնդիրները In-house Training

14:00
15:00
ANSA - ՀՈւԱԱ
Event organized by ANSA - ՀՈւԱԱ

Get Directions

Category
#var:page_name# cover

Եթե հետաքրքրված եք կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության թեմայով և ցանկանում եք խորացնել ձեր գիտելիքները թեմայի վերաբերյալ; ապա այս սեմինարը հենց ձեզ համար է։
Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներ Հայկուհի Մովսիսյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը եւ Մարիամ Հարությունյանը ներկա գտնվեցին Բուդապեշտում Եվրոպական ուսանողական միության կողմից Եվրոպական խորհրդի հետ համատեղ կազմակերպված «Գենդերային հավասարության սկզբունքները որպես արդի խաղաղարար և սոցիալապես արդար Եվրոպական հասարակության հիմք» կրթական ծրագիրն։ Իսկ հիմա ձեռք բերած գիտելիքները փոխանցելու ժամանակն է։

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է գենդերային և սոցիալական հավասարությունը, ուրեմն նշե՛ք ձեր օրացույցում ապրիլի 3-ը, և ժամը 14:00-ին համեցե՛ք ԵՊՀ գրադարանի դահլիճ՝ մասնակցելու in-house training-ի: Միջոցառումն անցկացվելու է ինտերակտիվ ֆորմատով, ինչն ավելի արդյունավետ կդարձնի կարծիքների փոխանակումը:

Միջոցառումը կհյուրընկալի ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնը (YSU Center for Gender and Leadership Studies)
Հանդիպումը տեղի կունենա ԵՊՀ Գրադարանի մասնաշենքի 5-րդ հարկի, Հովհաննես Ադամյան (502) սրահում:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել`https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe99t27HidL2YP0i0GYTGXfyB6Dk3dKrOCxm_mk4E1pUaX8BQ/viewform

Հարցերի դեպքում կարող եք գրել tatevikhovhannisian@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: