We use cookies to personalise content and ads, to provide social media features and to analyse our traffic. Read more…
The Gyumri Central Library

The Gyumri Central Library

S.Hambardzumyan 35, Gyumri, 3104, Armenia

Get Directions

+374 312 597 05

Add link to website

Categories
Now CLOSED
Work hours
MO 09:00 – 18:00 SA closed
TU 09:00 – 18:00 SU closed
WE 09:00 – 18:00
TH 09:00 – 18:00
FR 09:00 – 18:00
The Gyumri Central Library cover
Description Գյումրիում մեծ փորձ ու հարուստ կենսագրություն ունի գրադարանը: Հաղթահարելով երկրաշարժի ծանր փորձությունները՝այն քայլ առ քայլ ստեղծվել և իրավամբ դարձել է մեր քաղաքի մշակութային, գիտական և հոգևոր դաստիարակության հզոր կենտրոնը:
1997թ.-ի ապրիլի 1-ից սկսեց գործել Գրադարանների Կենտրոնացված Համակարգը, որի մասնաճյուղ գրադարանները տեղաբաշխվեցին քաղաքի տարբեր մասերում և իրենց ակտիվ գործունեությամբ դարձան ընթերցանության ղեկավարման, նորի, առաջավորի պրոպագանդման հաստատուն դարբնոցներ:Գրադարանային համակարգի մեջ իր ուրույն տեղն ու դերն է ունեցել Կենտրոնական գրադարանը:Լավագույն աշխատանքի համար գրադարանը բազմիցս արժանացել է պատվոգրերի և խրախուսանքների:2005թ. սեպտեմբերի 1-ից ԳԿՀ-ն անվանափոխվել է <<Կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ-ի, իսկ Գյումրու ավագանու 24.06.2006թ. թիվ 5 որոշման համաձայն այն անվանափոխվել է Մ. Արմենի անվան <<Կենտրոնական գրադարան>> ՀՈԱԿ-ի:Այսօր Գյումրին իրավամբ կարող է հպարտանալ գործող յուրաքանչյուր գրադարանով և այստեղ աշխատող բազմավաստակ գրադարանավարուհիներով, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում մատաղ սերունդին կրթելու և դաստիարակելու, գրադարանային գործը բարձունքին պահելու համար:
Մասնաճյուղ-գրադարանների շարքում իրենց ուրույն տեղն ունեն մանկական գրադարանները՝ ի դեմս Հ. Թումանյանի անվան մանկական գրադարանի,Դ. Վարուժանի անվան մանկական գրադարանի, որոնք իրենց բազմաբովանդակ աշխատանքով հնարավորություն են ստեղծել մանուկ ընթերցողի համար կապվել գրքի հետ, լայնացնել մտահորիզոնը, իմացության շրջանակը: Կապի մեջ լինելով քաղաքում գործող դպրոցների հետ ՝ նրանք խորացրել են դպրոց-գրադարան-ծնող համագործակցությունը:

Similar places nearby