WWF-Armenia

WWF-Armenia

11/1 Proshyan street, Yerevan, 0019, Armenia

Get Directions

(+374 10) 54 61 56

(+374 10) 58 89 83

Categories
Now CLOSED
Work hours
MO 09:30 – 18:00 SA closed
TU 09:30 – 18:00 SU closed
WE 09:30 – 18:00
TH 09:30 – 18:00
FR 09:30 – 18:00
About

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ (WWF-Հայաստան)
WWF-World Wide Fund for Nature Armenian branch

WWF-Armenia cover
Mission Առաքելությունը. կասեցնել երկրագնդի բնական միջավայրի դեգրադացիան և կառուցել այնպիսի ապագա, որտեղ մարդիկ ներդաշնակ կապրեն բնության հետ

WWF Mission: to stop the degradation of the planet's natural environment and to build a future in which humans live in harmony with nature
Description

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղությունները.
- Զարգացնել և հզորացնել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ)՝ արգելոցները, ազգային պարկերը, արգելավայրերը և այլն
- Պահպանել վտանգված տեսակները
- Պահպանել և վերականգնել էկոհամակարգերը
- Իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ
- Ներդնել տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը
- Աջակցել բնապահպանական իրազեկությանը և կրթությանը

WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում են կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:

Վերջին տաս տարվա ընթացքում WWF-ը զգալի ջանքեր է ներդրել Կովկասում ընձառյուծի կարգավիճակի գնահատման ուղղությամբ: Շահագրգիռ կողմերի հետ համատեղ WWF-ը մշակել է Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարությունը և Հայաստանի համար ազգային գործողությունների ծրագիրը, որից հետո սկսել է դրա իրականացումը:

WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության սերտ համագործակցության արդյունքում մեծ նվաճումներ են ձեռք բերվել ԲՀՊՏ-ների համակարգի զարգացման գործում: Հայաստանի հարավում ստեղծվել է չորս նոր ԲՀՊՏ («Արևիկ» ազգային պարկը, «Զանգեզուր» և «Խուստուփ» պետական արգելավայրերը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը), որոնք ընդգրկում են ընձառյուծի հիմնական ապրելավայրերը: Դրանց ընդհանուր տարածքը 73229 հա է, ինչը կազմում է հանրապետության տարածքի 2,5 %-ը:

WWF-ի և Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համատեղ ջանքերով, Գերմանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ KfW բանկի միջոցով Կովկասի տարածաշրջանում ստեղծվել է առաջին անդրսահմանային պահպանվող տարածքը՝ Հայաստանում «Արփի լիճ» և Վրաստանում «Ջավախեթի» ազգային պարկերը:

WWF-ը աջակցում է նաև ԲՀՊՏ – ներին տեխնիկական հզորությունների ստեղծման և մարդկային ռեսուրսի զարգացման ուղղությամբ՝ նպաստելով ԲՀՊՏ-ների կառավարման ծրագրերի իրականացմանը պահպանության, մոնիթորինգի, իրազեկության բարձրացման և էկոտուրիզմի ոլորտներում։

Վտանգված տե

Similar places nearby